Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արցախ այցելած թուրք մտավորականները չեն զղջում և Ալիևից ներողություն չեն խնդրել

Արցախ այցելած թուրք մտավորականները չեն զղջում և Ալիևից ներողություն չեն խնդրել
07.12.2017 | 11:53

Չորս թուրք մտավորականները, որ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ, հայտարարել են, որ Թուրքիայում ոչ մի հետաքննություն չկա և իրենք չեն զղջում այցի համար: «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշoղլուն հայտարարություն է արել սեպտեմբերին Ղարաբաղ մեր այցելության և այդ առթիվ Ադրբեջանի ձեռնարկած հետաքննության վերաբերյալ։ Այդ պատճառով ստիպված ենք հայտարարել. Ադրբեջանի պետական կառույցների նախաձեռնած հետաքննության շրջանակներում, որոնք հիմնված են միջազգային պայմանագրերի վրա, արդարադատության նախարարության ներկայացրած հարցերին պատասխանել ենք ըստ ընթացակարգի»: Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում «Ղարաբաղ մեր այցելության հետ կապված ոչ մի հետաքննություն և դատական հետապնդում չկա»։

«Ճշմարտությանը չի համապատասխանում պնդումը, որ մենք զանգել ենք ԱԳ նախարար Չավուշօղլուին ու զղջացել մեր այցելության համար։ Մենք «հակամարտությունների լուծումների» հետ կապված նման տարածաշրջաններ այցելող և ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, հետազոտողներ և լրագրողներ ենք։ Մեր այցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան վեճի և Ղարաբաղի իրավական կարգավիճակի հետ»,- ընդգծել են հայտարարության հեղինակները: Նրանք դիմել են Թուրքիայի արդարադատության նախարարին, պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները Ադրբեջանի ձեռնարկած հետախուզման և սև ցուցակում ներառելու դեմ։ «Նախարարի ցանկությամբ մենք նամակ գրեցինք Ալիևին, որտեղ ներկայացրինք Ղարաբաղ կատարած մեր այցելության պատճառները ու հայտնեցինք մեր անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Չընդունեցինք նախարարի առաջարկը՝ նամակի մեջ «զղջում», «ներողություն» և նման արտահայտություններ ավելացնելու համար», - ասված է հայտարարության մեջ։
Ալի Բայրամօղլուն, Սաիտ Չետինօղլուն, Էրոլ Կատըրջըօղլուն, ՈՒֆուկ ՈՒրասը Արցախի Հանրապետություն էին այցելել սեպտեմբերի 22-ին:

Դիտվել է՝ 6982

Մեկնաբանություններ